Ուսուցիչների պարգևատրումներ

03/02/2017

Դպրոցի զինղեկ գնդապետ Անդրանիկ Ասատրյանը պարգևատրվեց Հայոց բանակի 25-ամյակի կապակցությամբ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի կողմից։ Նա ստացավ պատվոգիր` սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ավանդ ունենալու համար:


Պարգևատրում Ուսուցչի օրվա առթիվ-2016

06/10/2016

Երևանի Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի Մայա Հովհաննիսյանն Ուսուցչի օրվա առթիվ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի կողմից պարգևատրվել է պատվոգրով: Ողջ անձնակազմը ջերմորեն շնորհավորում է Մայա Հովհաննիսյանին և մաղթում նորանոր ձեռքբերումներ մասնագիտական ոլորտում:


Ուսուցչի տոն. պարգևատրումներ

07/10/2016

Շնորհավորում ենք հայոց լեզվի և գրականության վաստակաշատ ուսուցիչ Զինա Նազարեթյանին և աշխարհագրության ուսուցիչ Աննա Մանուկյանին` մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում ներդրած ավանդի համար Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի կողմից պարգևատրվելու առթիվ:


Ուսուցչի տոն. պարգևատրումներ

07/10/2015

Կրեմլինա Իսրայելյան․ Պարգևատրում ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով :


Ուսուցչի տոն. պարգևատրումներ

07/10/2015

Կարինե Թաթոյան․ Պարգևատրում ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով :


Ուսուցչի տոն. պարգևատրումներ

05/10/2013

Շնորհավորում ենք ինֆորմատիկայի ուսուցչուհուն՝ Նորա մարգարյանին: